Պետական համաֆինանսավորմամբ «.NET/C#» ծրագրավորման դասընթացներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «.NET/C#» ծրագրավորման դասընթացներ:
Մանրամասների և գրանցման համար այցելիր bit.ly/2Yh6m3d հղումով։
Նոյեմբերի 26-ին Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամի առցանց տեղեկատվական հանդիպման ժամանակ կքննարկվելու են՝
- Ծրագրավորման ո՞ր լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,
- Ինչո՞ւ սկսել հենց C#-ից,
- Ինչպե՞ս արդյունավետ սովորել օնլայն,
- Ի՞նչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
- Վճարի որքա՞ն մասը կարող է վճարել պետությունը։
Օգտվի՛ր այս բացառիկ հնարավորությունից և ծրագրավորում սովորի՛ր համավճարով։
No Comments Yet