«Arduino Application» անվճար դասընթաց

Subscribe to my newsletter and never miss my upcoming articles

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Arduino Application» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։ Հայտերն ընդունվում են՝ մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը։ Մանրամասների համար՝ eif.am/arm/news/pmi-arduino

Ավելի ուշ ՁԻՀ ֆեյսբուքյան էջը հայտնեց, որ «Arduino Application» դասընթացի հայտերի ընդունումը դադարեցված է։

Հարգելի հետևորդներ, շատ կարճ ժամկետում՝ ընդամենը 2 օրվա ընթացքում ստանալով աննախադեպ մեծ թվով դիմում-հայտեր և ունենալով ընտրության քանակական սահմանափակում՝ ստիպված ենք դադարեցնել «ARDUINO APPLICATION» դասընթացի հետագա գրանցումը:

Շնորհակալություն բոլոր դիմորդներին՝ ցուցաբերված այսչափ մեծ հետաքրքրության համար։

Շուտով կհայտարարվեն նոր դասընթացներ։ Շարունակեք հետևել մեր էջերին՝ մյուս դասընթացների մասին ժամանակին տեղեկանելու և ընձեռնված հնարավորությունը չկորցնելու համար։